ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)։
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 28-30-ը գործուղել Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և գլոբալ քաղաքականության ֆորումին
մասնակցելու նպատակով:
2. Ժաննա Անդրեասյանի՝ Ալբանիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ալբանիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ: