Կառավարությունը 8 մարզպետարանի հատկացրեց 999 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
«Այս որոշումն էլ եթե հաշվենք՝ 8 մլրդ 977 մլն այս տարի արդեն Կառավարությունը հատկացրել է մարզերին և համայնքներին, որը նաև համեմատության մեջ առաջընթաց թիվ է, եթե նայենք 2021, 2022 թվականները:
2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն որոշումների արդյունք է, որ մենք ծրագրերը տեղափոխել ենք, մեկ տարի ավելի շուտ ենք ընդունում, ինչը բերում է նրան, որ կարողանում են համայնքների մրցութային գործընթացները և շինարարությունն ավելի վաղ սկսել:
2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: