Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին

Աննա Կոստանյան 14.01.2021 - 12:59
14.01.2021 - 12:59 դիտում

Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:

Նախագծի հեղինակն է Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ