Կանգառի, կայանման կանոնները խախտելու համար նախատեսված տուգանային միավորի չափը նվազեցվել է

1.05.2024 - 21:21 դիտում

Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում, որով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

Ասպիսով՝ մայիսի 1-ից տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.25 միավոր:

Նախկինում նշված խախտման համար 0.5 տուգանային միավորի կիրառում էր նախատեսված։

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ