Անվճար խորհրդատվություն անցկացնելու նպատակով այսօր «Գյումրի ԲԿ»-ում էին ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի անդամ բժիշկները: Երեւանից եւ ԱՄՆ-ից ժամանած թերապեւտն ու սրտաբանը եկել էին լսելու տեղի հիվանդներին, ուղղորդելու համապատասխան գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների: