Խոշոր հրդեհ Կրասնոդարի բազմահարկ շենքերից մեկում. 300 բնակչի տարհանել են

Գոհար Ստեփանյան 13.09.2020 - 13:14
13.09.2020 - 13:14 դիտում

Հրդեհի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է տեղի ժամանակով 02:14-ին։ Հրդեհ է բռնկվել Ռոսիյսկայա փողոցում գտնվող 8 հարկանի բնակելի շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ԱԻՆ հրշեջ–փրկարարները:

Շենքից տարհանվել է մոտ 300 մարդ։ Տարհանված բնակիչներին ժամանակավոր ուղարկել են միջնակարգ դպրոցի բազային շենք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել`05:59-ին։

 

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է եղել 214 մարդ և 63 տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ – ի 129 աշխատակից և 34 տեխնիկա:

Բարեբախտաբար, հրդեհից ոչ ոք չի տուժել. վնասվել է 90 բնակարան։

Վարկածներից մեկի համաձայն ՝ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։

 

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ