Խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին են. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.11.2023 - 18:03
15.11.2023 - 18:03 դիտում

«Խաղաղության խաչմերուկը» նախագծի ամենակարևոր քաղաքական-գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ կերպով ցույց տանք, թե ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ թեմայի առնչությամբ կան «միջանցքային» խոսակցություններ, ուստի Հայաստանը ծրագրի շրջանակում դրել է սեփական պարամետրերը, որի շուրջ 3 տարվա ընթացքում այդ պարամետրերից դուրս չի եղել:

Ըստ վարչապետի՝ խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկը» հենց անվտանգության մասին են:

«Մոդելը գիտե՞ք՝ որն է. աջ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել, մատ ենք թափ տվել, ուղիղ են նայել, մատ ենք թափ տվել, շրջվել ենք, մատ ենք թափ տվել: Մեզ հարցրել են՝ այս ինչի՞ հաշվին եք մատ թափ տալիս, ասել ենք՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած: Հետո երբ պահը եկել է, ու պետք է դա արտահայտվեր, ասել են՝ գիտե՞ք՝ ոնց որ թե այսօր զանգի ենք սպասում, չենք կարող ձեզ ոչ մի բան ասել»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այսօր շատ քիչ երկրներ կան, որոնք զենքով իրենց անվտանգությունը կարող են ապահովել:

«Մենք ազդեցություն չունենք մեր աշխարհագրական դիրքի բովանդակությունը ստեղծելու վրա, մեր փոխարեն միշտ ուրիշներն են մեր աշխարհագրական դիրքը որոշել. սա է ամբողջ պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այսօր Շվեյցարիայից վատ աշխարհագրական դիրք ունեցող չկա, բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը ճշգրտորեն կրկնում է Շվեյցարիայի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև Ավստրիայի ու Չեխիայի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ