Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Սլովակիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն. Փաշինյանը՝ Ռոբերտ Ֆիցոյին

Աննա Կոստանյան 31.10.2023 - 16:20
31.10.2023 - 16:20 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սլովակիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ