Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 690 հայկական բեռնատար կա հերթում

Աստղիկ Խաչատրյան 16.12.2024 - 21:47
16.12.2024 - 21:47 դիտում

Վերին Լարսի անցակետի մոտ 690 հայկական բեռնատար կա կուտակված։

Ինչպես հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1891 տրանսպորտային միջոց է հերթագրված:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ