Ոչ, սրանք կադրեր չեն «Սարդ մարդը» ֆիլմից, լվացքի պարաններ էլ չեն: Գյումրու Ղանդիլյան փողոցի էլեկտրական մալուխներն են, որոնք, բնակիչների խոսքով, փորձանք են՝ կախված իրենց գլխին: Իսկ եղանակային փոփոխությունը նոր արկածներ է իր հետ առաջ բերում: Քամուց բաց հոսանքալարերը ճոճվում, իջնում են ներքեւ ու Մոսկվայի Կարմիր հրապարակի տոնական հրավառությունը խեղճանում է այս պատկերի առաջ. նշում են բնակիչները: