Իրենք մտել են մեր տունը, մենք կռվում ենք մեր տան մեջ և մենք մեր տունը լավ գիտենք. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 8.11.2020 - 20:19
8.11.2020 - 20:19 դիտում

«Ի վերջո իրենք մտել են մեր տունը, մենք կռվում ենք մեր տան մեջ և մենք մեր տունը լավ գիտենք. Պատերազմի սկսվելուց 15 օր հետո, մեր կորուստները սկսել են նվազել.

Ռազմական գործողությունները ընթանում են Շուշիի տարածքում և Շուշիի մերձակայքում.

Իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ թվերով ներխուժել տարածք, մերոնք արել են հակառակ գործողություն.

Վաղն իմ կարծիքով վերջնական պարզ կլինի, ինձ թվում է կավարտվի ճակատամարտը Շուշիի համար.

Ասածս ուղղակի զուտ օրինակ է, 92 թվականին իրավիճակ է եղել, որ Շուշին մերը չի եղել, նույնիսկ Մարտակերտ, եթե դու ունես պատրաստակամությունը չկորցնելու ամեն ինչ, իմ կարծիքով առանձին վերցրած որևէ քաղաք որևէ բան չի որոշում.

Ամենակարևորը զորքի մարտունակությունը եթե պահպանում ես, ինքը կարող է հաջորդ պահին, ըստ նպատակահարմարության, հարձակման անցնել.

Տեղեր կան, Շուշի տանող ճանապարհներն իրենց ձեռքում է.

Մարտունիում առավոտ իրենց հաջողվել էր մի դիրք վերցնել, բայց օրվա ընթացքում, կորցնելով զինտեխնիկա, մեզ հաջողվեց հետ շպրտել իրենց.

Երեկ երեկոյան Ստեփանակերտի մասին գրառումներն ինձ էլ տխրեցրեց, բայց այսօր ամբողջ օրը նորմալ է եղել.

Ի վերջո իրենք մտել են մեր տունը, մենք կռվում ենք մեր տան մեջ և մենք մեր տունը լավ գիտենք. Պատերազմի սկսվելուց 15 օր հետո, մեր կորուստները սկսել են նվազել.

Զորահավաքն անցնում է իր բնականոն հունով. Այն անձանց ում կանչում ենք 99 % դեպքերում ներկայանում են ժամանակին.

Բերեք սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին.

Ասեցին Շուշին վերցրել ենք, բայց դրոշը ցույց չտվեցին․մենք չենք խաբելու մեր հասարակությանը․» Այս մասին Հովհաննիսյանն ասաց Առաջին ալիքի ուղիղ եթերում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ