Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հարվածներ են հասցվել Հեզբոլլահին պատկանող ռազմական հենակետին։
Ավելի վաղ Հեզբոլլահը հայտարարել էր, որ իր զինյալները գրոհել են իսրայելական զորքերի դիրքերը Լիբանանի հետ սահմանին գտնվող բնակավայրերի մերձակայքում։ Մասնավորապես նշվել է, որ ի պատասխան Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական ագրեսիայի, խոշոր տրամաչափի հրթիռներ են արձակել իսրայելական կրակակետերի ուղղությամբ։