Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռակոծությունից երկու շենք է վնասվել

15.06.2025 - 23:38 դիտում

Իսրայելի հյուսիսային Հայֆա քաղաքում Իրանից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է երկու շենք, հրդեհ է բռնկվել, հաղորդում է Իսրայելի պետական ​​Kan հեռուստաընկերությունը:

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Կիրակի՝ ավելի վաղ, Իսրայելի կենտրոնական և հյուսիսային հատվածներում հնչել են օդային տագնապի ազդանշաններ Իրանից հրթիռների արձակումներից հետո։

Թել Ավիվում լսելի են եղել ՀՕՊ համակարգերի ձայները։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանը հրթիռների նոր խումբ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ