Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի, ում ինքնությունը պարզում են։