Իլհամ Ալիևն իր կեղծ պնդումներով փորձել է ապակողմնորոշել Իրանի նախագահի հատուկ բանագնացին

Հրաչ Սահակյան 29.10.2020 - 20:08
29.10.2020 - 20:08 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, միտումնավոր կեղծ պնդումներ է արել՝ նշելով, թե Արցախի տարածքում գտնվող մշակութային և կրոնական կոթողները, մասնավորապես, մզկիթները գտնվում են ավերված վիճակում:

Ըստ փորձագետների, զարմանալի չէ, որ Ադրբեջանը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ միտումնավոր հրթիռակոծելուց հետո, խոսում է պատմամշակութային ժառանգության պաշտպանության մասին:

Ադրբեջանի ղեկավարին թերևս պետք է հիշեցնել, որ ի տարբերություն Բաքվի իշխանությունների, որոնց որոշմամբ Բաքվի կենտրոնում 2017 թ․ քանդվեց 19-րդ դարի մզկիթներից մեկը, Արցախի իշխանությունների անմիջական ջանքերով 2019թ․ ամբողջությամբ վերակառուցվեց և վերանորոգվեց Շուշիի մզկիթը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ