Ժամանակակից ծանրաձողերը երկու օրից կլինեն Հայաստանում. Վահրամ Դումանյան

Աննա Կոստանյան 8.07.2021 - 14:26
8.07.2021 - 14:26 դիտում

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի համար նախատեսված ժամանակակից ծանրաձողերը երկու օրից կլինեն Հայաստանում: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

«Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաուշը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում, և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել»,-  ասաց Դումանյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ դա կառավարության նախորդ նիստում ծանրաձողերի վերաբերյալ քննարկման արդյունքն է:

Կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծմանն ուղղված նախագծի քննարկման ժամանակ զայրացել էր, որ իր հանձնարարականը ժամանակին չի կատարվել և նշել, որ այլևս նման խնդիր չպետք է առաջանա:

Ծանրամարտի հավաքականի անդամների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր լուծել ժամանակակից ծանրաձողերի խնդիրը:  

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ