Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան է ուղարկել.The Guardian

Աննա Կոստանյան 29.09.2020 - 15:15
29.09.2020 - 15:15 դիտում

Սիրիացի ապստամբ մարտիկները՝ որպես Ադրբեջանի սահմանապահներ, աշխատելու են գրանցվել Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում, երբ Բաքվի և հարևան Հայաստանի երկարատև հակամարտությունը սրման վտանգավոր նշաններ է ցույց տալիս: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Վարձկանների հնարավոր տեղակայումը Թուրքիայի մեծացող ախորժակի նշան է արտերկրում իր ազդեցություննը ուժեղացնելու համար և բացում է տարածաշրջանում ռազմական գործողությունների երրորդ թատերաբեմը` Մոսկվայի հետ իր տարածաշրջանային հակամարտության մեջ:

Անկարան Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի հետ արդեն իշխանության պայքարի մեջ է և հիմա լարվածությունը կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:

Օտարերկրյա զինյալների ժամանումը նոր բարդություն է մտցնում Լեռնային Ղարաբաղի համար Երևանի և Բաքվի կռվում: Այս տարածաշրջանը Արևմուտքի անհանգստությունն է առաջացնում, քանի որ նավթագազային միջանցք է:

Ազազում բնակվող երկու եղբայրներ ՝ Մուհամադն ու Մահմուդը, ովքեր պարբերականի հետ զրույցում փոխել են իրենց անունները խնդրի զգայունության պատճառով, պարբերականին ասել են,  որ սեպտեմբերի 13-ին իրենց կանչել են Աֆրինի ռազմական ճամբար:

Ժամանելուն պես Թուրքիայի կողմից աջակցվող «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման հրամանատարը նրանց ասել է, որ Ադրբեջանում սահմանները և գազատարերը պաշտպանելու աշխատանք կա` 3-6 ամսվա պայմանագրով և 7000-10 000 լիրա ամսական աշխատավարձով:

Հրամանատարը մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում գործը, որքան կտևի այն կամ երբ է կհեռանան Ադրբեջանից: Տղամարդիկ տեղյակ չեն նաև, թե ինչպես է կոչվում թուրքական կազմակերպությունը կամ ովքեր են վճարելու իրենց աշխատավարձերը:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ սիրիացի վարձկանների առաջին խումբը` շուրջ 500 մարդ «Սուլթան Մուրադ» և  «Ալ-Համզա» խմբավորումներից, հրամանատարներ Ֆահիմ  Էիսայի և Սաիֆ Աբու-Բաքիրի գլխավորությամբ արդեն մեկնել են Ադրբեջան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ