Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար

6.04.2024 - 19:07 դիտում

Ռեջեփ Էրդողանի հրամանագրով Թուրքիան չեղարկել է առանց վիզայի ռեժիմը սովորական արտասահմանյան անձնագիր ունեցող Տաջիկստանի քաղաքացիների համար:

Դրանից առաջ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել օտարերկրյա քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների մասին, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» կազմակերպության հետ կապերի համար:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով առնվազն 4 ձերբակալվածներ հայտնել էին, որ Մոսկվա են եկել Թուրքիայից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ