«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի և նվազագույն զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, դա փաստ է։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Նա երկրի ընդդիմությանը մեղադրել է տնտեսական ճգնաժամն օգտագործելով՝ ժողովրդի շրջանում դժգոհության ալիք բարձրացնելու համար։ Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 73,5 տոկոս, իսկ 2022 թվականին լիրան արդեն կորցրել է արժեզրկվել է մոտ 20 տոկոսով՝ անցյալ տարվա 40 տոկոս արժզրկումից հետո։