Թուրքիայում ազգայնականները պահանջում են քաղաքացիությունից զրկել հաջակցության Արցախի հանդես եկած թուրք իրավապաշտպաններին

Աննա Կոստանյան 26.09.2023 - 09:36
26.09.2023 - 09:36 դիտում

Թուրքիայում ազգայնականները պահանջում են քաղաքացիությունից զրկել 123 թուրք իրավապաշտպաններին վերջերս արած հայտարարությունից հետո, որով վերջինները միջազգային հանրությանը զգուշացնում էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին: Մասնավորապես, Եվրասիական թյուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Իսմայիլ Ջենգիզն արձագանքել է այս հայտարարությանը՝ գիտնականներին անվանելով «հայասեր մանկուրտներ»: Նա առաջարկել է նրանց ուղարկել Հայաստան: Հիշեցնենք, որ Թուրքիայից 123 իրավապաշտպաններ դիմել էին միջազգային կազմակերպություններին՝ Արցախին օգնություն ցուցաբերելու համար։ «Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը, ակտիվ դիրքորոշում ցուցաբերել»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ։ Պահանջվում էր նաև շտապ մարդասիրական օգնություն և օդային փոխադրումներ իրականացնել՝ տարածաշրջանում արգելափակված խաղաղ բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու համար։ «Ադրբեջանական բռնապետության միակ նպատակը հայկական գոյությանը վերջ տալն է իր կողմից հաստատված ինքնիշխանության սահմաններում։ Ինչպես Նախիջևանի ժառանգությունից ոչ մի քար չթողնվեց Ջուղայի հայկական գերեզմանոցում, հիմա էլ Ղարաբաղը՝ ցանկանում է վերացնել հայկական ներկայությունը Արցախում։ Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը երբեք բավականաչափ զգայուն չի եղել զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։ Եվ մենք կրկնում ենք՝ կանխել ցեղասպանությունները՝ չի նշանակում սպասել դրանց կատարմանը, հետո միջամտել։ Դա նշանակում է ակտիվորեն փորձել կանխել ցեղասպանությունը»,- ասվում էր իրավապաշտպանների հայտարարության տեքստում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ