Ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում. մրցավարներն անարդար են դատում հայ ըմբիշներին

17.09.2022 - 16:09 դիտում

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:Այս մասին գրառում է կատարվել ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:

«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին: Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը: ԱՄՆ ներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:

 

Տեսանյութը` ստորև

 

Հերթական մրցավարական ամենաթողությունը հայ ըմբիշների հանդեպ Սերբիայում:

Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին:

Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը:

ԱՄՆ ներկայացուցչին շնորհեցին հաղթանակ:

Ամբողջական տեսանյութը` շուտով:

Опубликовано Wrestling – Armenia Суббота, 17 сентября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ