Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

3.06.2023 - 18:34 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ ևս հինգ տարի ժամկետով:

Հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա նախագահի մանդատ է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Դևլեթ Բահչելիից:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Անկարայում Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։

Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բարձրաստիճան հյուրեր են ժամանել 78 երկրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ