«Զվարթնոց» օդանավակայանը հրապարկել է կանոնավոր ավիաչվերթերի ցանկը

Աննա Կոստանյան 16.09.2020 - 13:45
16.09.2020 - 13:45 դիտում

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը:
«Aeroflot Russian Airlines -ը Մոսկվա-Երեւան-Մոսկվա երթուղով չվերթերն իրականացնում է յուրաքանչյուր հինգշաբթի, շաբաթ օրերին, իսկ սեպտեմբերի 27-ից կիրականացնի նաեւ կիրակի օրերին:

Air France -ը Փարիզ-Երեւան-Փարիզ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Austrian Airlines -ը Վիեննա-Երեւան-Վիեննա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 2-ից կիրականացնի նաեւ ուրբաթ օրերին:

Belavia -ի Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով չվերթերն իրականացվում են ամեն օր:

Fly Dubai-ի Դուբայ-Երեւան-Դուբայ երթուղով չվերթերն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Middle East Airlines-ի Բեյրութ-Երեւան-Բեյրութ երթուղով չվերթերն իրականացվում են շաբաթ օրերին։

Qatar Airways-ը Դոհա-Երեւան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

Sky Up-ը Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի եւ ուրբաթ օրերին:

Ukraine International Airlines-ը Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղով չվերթերն իրականացնում է երեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին:

Air Cairo-ն սեպտեմբերի 17-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն հինգշաբթի եւ կիրակի օրերին:

AMC Airlines-ը սեպտեմբերի 19-ից կվերսկսի Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ օր:

Armenia Airways-ի Երեւան-Թեհրան-Երեւան երթուղով չվերթերը կվերսկսվեն սեպտեմբերի 20-ից եւ կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին:

Air Arabia -ի Շարժա-Երեւան-Շարժա երթուղով չվերթերը կվերսկսեն հոկտեմբերի 11-ից եւ կիրականացվեն չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին»

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ