Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայրում հայտանաբերվել է գազային ատրճանակի պահունակ: Դեպքը տեղի է ունեցել Արթիկ քաղաքում:
Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին:
Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր:
Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն:Այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:
Պարզվել է, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:
Գողացված ոսկեղենը կազմում է մոտ 85 հազար դոլար: