Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անում է՝ կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»։
«Նա շատ բան է ասում: Դա կախված է նրանից, թե ինչ է խմում կամ ծխում, նա շատ բան է ասում»,- երեքշաբթի India Today-ին տված հարցազրույցում ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Լավրովն այս մասին ասել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերն առ այն, որ Ռուսաստանը, իբր, մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ։