Զատկի տոնին ընդառաջ հայաստանյան ձվի շուկայում իրական խառնաշփոթ է: Խանութներում ձուն զգալի թանկացել է. փաստում են նաեւ մեր համաքաղաքացիները ու կատակում՝ վերջին օրերին վաճառվող ձվերը ոսկու գնի են հասել:
էժան ձու չգտնելուց բացի, նաեւ քաղաքացիները ապրանքատեսակի սակավությունից են դժգոհում: Ասում են՝ բոլոր վաճառակետերում չէ ,որ ձու կգտնես: Ապրանքատեսականին կամ չկա,կամ էլ քիչ քանակությամբ է ստացվում ու շատ արագ էլ սպառվում է:Շատերը ստիպված՝ օրը մի քանի անգամ խանութ են հասնում: