Երևանում վաղ առավոտից տեղի ունեցող անհնազանդության ակցիաների վայրից բերման ենթարկվածների թիվը հասել է 156-ի:
Տվյալները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հիշեցնելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):
Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ ու փողոցներ չկան:
Բերման ենթարկված քաղաքացիների թվի փոփոխություններին կարող եք հետևել այս հղումով: