Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Աստղիկ Խաչատրյան 29.12.2022 - 19:20
29.12.2022 - 19:20 դիտում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ