Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել․ տարածքը հոսանքազրկված է, իրականացվում է հրդեհաշիջում

6.07.2024 - 21:51 դիտում

Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել․ նման ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում։ ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնել են, որ դեպքի վայրում է փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ, բաց կրակ չկա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ծխում են մալուխներ:

«Տարածքը հոսանքազրկված է, հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ