Երկրաշարժ Աշոցքից 18 կմ հարավ-արևելք. երկրաշարժը զգացվել է Սարագյուղ և Բավրա գյուղերում

Աննա Կոստանյան 5.04.2022 - 14:09
5.04.2022 - 14:09 դիտում

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ