Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին, որը Հայաստանում է՝ Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստի եւ տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցելու նպատակով։