Ադրբեջանի վերջին սադրանքին է անդրադարձել ԵՄ-ի արտաքին գործերի գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն:
«Հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված վերջին փոխհրաձգությունը՝ զոհերով և վիրավորներով, վերահաստատում է ուժերը միմյանցից հեռացնելու և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ ԵՄ աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- գրել է Ստանոն թվիթերյան էջում։