Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն․ Ալեն Սիմոնյան

Աննա Կոստանյան 8.03.2024 - 15:36
8.03.2024 - 15:36 դիտում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։

Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը և ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:

Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:

Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:

Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն և շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ և հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր և թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:
Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ:
Շնորհավո՛ր ձեր տոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ