Դրեզդեն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հաղորդում է ren.tv-ին՝ վկայակոչելով Spiegel պարբերականը, որի հրապարակման համաձայն հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Նշվում է, որ հարձակումը կատարած անձը իսլամիստական կոչեր է հնչեցրել և սպառնացել մարդկանց։
Դեպքի այլ մանրամասներն ու հանգամանքներ ճշտվում են:
Հիշեցնենք անցյալ շաբաթ Եվրոպան ցնցեց Փարիզի արվարձաններում ուսուցչի դաժան սպանության դեպքը։
Հարձակումը կատարվել է հոկտեմբերի 16-ի երեկոյան Փարիզից արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտի Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում։ 18-ամյա երիտասարդը գլխատել էր 47-ամյա ուսուցչին և սպանության լուսանկարը հրապարակել սոցցանցերում։ Երիտասարդը, որն ուներ չեչենական ծագում, ձերբալակության ժամանակ սպանվել էր։