Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Անդրադարձ եղավ ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին: Մարզպետն ընդգծեց՝ մոտենում է ուսումնական տարվա ավարտն ու հիմա ավելի զգոն պետք է լինել, սպասվում է ծանր աշխատանքային ընթացք հատկապես այն դպրոցների համար, որոնք ունեն ավարտական դասարաններ։