Դոնեցկի մատույցներում վիրավորվել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, հայտնում է նրա WarGonzo Telegram ալիքը։
ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է, որ Պեգովը հոսպիտալացվել է Դոնեցկի հանրապետական վնասվածքաբանության կենտրոնում՝ ոտքի վնասվածքով։
Ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին Telegram-ի իր ալիքում նշել է, որ Պեգովի կյանքին ոչինչ չի սպառնում։