Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

3.11.2024 - 00:40 դիտում

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Թրամփը, իր երախտագիտությունը հայտնելով Արամ Ա-ին, ով վերջերս այց է կատարել ԱՄՆ, վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանային խաղաղությանն իր հավատարմությունը։ Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերակատարումը՝ այն որակելով ուժեղ, խելացի, զարգացող։

Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին աջակցող հրապարակային հայտարարության համար, ընդգծել ԱՄՆ գլոբալ առաջնորդության կարևորությունն այս ճգնաժամային պահին։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ