Դժվար կլինի հասնել Հայաստանին. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 25.05.2023 - 19:21
25.05.2023 - 19:21 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ է համարում հասնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների զարգացման նույն մակարդակին, որպեսզի այդ երկրների քաղաքացիներն իրենց զգան «ինչպես տանը»՝ միավորման ցանկացած պետությունում:

ՌԴ նախագահի կարծիքով՝ դրան կարելի է հասնել, եթե Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի տեղաշարժի իրական ազատություն ապահովվի: «Հենց դրան են ուղղված ԵԱՏՄ ռազմավարական պլանավորման նոր բազային փաստաթղթերը, որոնք մինչև 2030 և 2045 թվականների հորիզոնում համատեղ գործողությունների հիմնական վեկտորները կսահմանեն միջին և երկարաժամկետ հեռանկարի համար»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը:

Պուտինը խոստովանել է, որ Հայաստանին դժվար կլինի հասնել, քանի որ այստեղ ՀՆԱ-ի աճը գերազանցում է 12 տոկոսը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ