Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։
Մայիսի 25-ին Սարգսյանը և ևս 3 անձ ձերբակալվել էին, նախկին քաղաքապետին ներկայացվել էր մեղադրանք, մայիսի 27-ին վերջինս կալանավորվել էր:
Հունիսի 14-ին Ստեփանակերտի նախկին քաղաքապետի Դավիթ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել էր 2 ամիս ժամկետով տնային կալանքի:
Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետի տնային կալանքի դեմ ներկայացված բողոքը. Սարգսյանն ազատ է արձակվել: