Գյումրու հոգեկան առողջության պահպանման կենտրոնը,հաստատության տնօրեն Նադյա Վարդանյանի խոսքով, պետական հոգածության տակ գտնվող այն կառույցներից է,որը մշտապես օգտվում է Կառավարության հրատապ ծրագրերից:Օրինակը անցած տարի կատարված շենքային պայմանների բարելավումն է:Կենտրոնը տեղակայված է նախկին ավտոդպրոցի տարածքում,ինչը հաստատության գործունեության համար անհամապատասխան է:Կառավարության հրատապ ծրագրով կենտրոնում ձեւափոխություններ ու կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել: