«Գյումրի» բժշկական կենտրոնում «Սուր իշեմիկ կաթվածի բուժման» պետական ծրագրի գործարկման փուլի մեկնարկին մասնագիտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ կենտրոնը շուտով լիարժեքորեն կկարողանա պետական պատվերի շրջանակներում բուժել կաթվածով հիվանդներին։ Ամիսներ առաջ թթվածնային կայանի եւ ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմամբ ծրագրի մենարկը տրվեց։