Գյումրու ռուսական ռազմաբազայում սկսվել է պատվաստման գործընթաց

Գոհար Ստեփանյան 14.01.2021 - 11:42
14.01.2021 - 11:42 դիտում

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված բազայում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին չափաքանակով սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 դեղաչափ, տրամադրվել է ՌԴ ՊՆ-ի՝ Գյումրիում գտնվող զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղին: Պատվաստումների ընթացքում բարդություններ չեն գրանցվել: Պատվաստումն իրականացվում է կամավոր՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց գրավոր համաձայնության հիման վրա:

Ընդհանուր առմամբ, Հարավային ռազմական օկրուգին տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ: Մինչ օրս, պատվաստանյութի ամբողջ բաղադրիչը ստացել է ավելի քան 6 հազար զինվորական և բժշկական անձնակազմի ներկայացուցիչ: Եվս 14 հազար զինվորական ստացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը: Առաջիկա երկու ամսում նախատեսվում է պատվաստել Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ավելի քան 60 հազար զինծառայողի և քաղաքացիական անձանց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ