«Գյումրեցի զինծառայողի վիրահատությունն անցել է բարեհաջող». Նազելի Բաղդասարյան

Աննա Կոստանյան 16.01.2021 - 18:20
16.01.2021 - 18:20 դիտում

Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ստեփանակերտում այցելել է վիրավորում ստացած գյումրեցի զինծառայողին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավորի ֆեյսբուքյան էջից: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել եմ մեր Վարդան Կիրակոսյանին, ով օրեր առաջ հրազենային վիրավորում էր ստացել հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով ։
Մեր գյումրեցի տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող եւ վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին:»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Read more: https://armeniasputnik.am/karabah/20210113/26085369/arcaxum-zinvor-e-viravorvel.html

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ