Գերեզմանների մոտ հայտնաբերվել է «Օպել», մեքենայի մոտ՝ տղամարդու կիսամոխրացած մարմին

Աննա Կոստանյան 4.06.2024 - 16:22
4.06.2024 - 16:22 դիտում

Հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, կիսամոխրացած տղամարդու դի:

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպնավող հատուկ տարածք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է (ինքնահրկիզում), սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, պարզվում է:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ