Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6500-ը. Պաղեստինի ԱՆ

Աստղիկ Խաչատրյան 25.10.2023 - 23:23
25.10.2023 - 23:23 դիտում

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 6546-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը նշել է, որ 6546 զոհերից 2704-ը երեխաներ են, հավելելով, որ ափամերձ անկլավում վիրավորվել է 17439 պաղեստինցի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ