Բորիս Ջոնսոնը մեծ աջակցություն է խոստանում Զելենսկուն

18.06.2022 - 14:19 դիտում

Լոնդոնը Կիևին ռազմավարական օգնություն կտրամադրի փողի և ծանր սպառազինության տեսքով, որպեսզի ուկրաինական բանակը հնարավորություն ունենա վերադարձնել այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ռուսական զորքերի հսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի նախագահին առաջարկել է սկսել ուկրաինացի զինվորների վերապատրաստման ծրագիր՝ հիմնված բրիտանական ուսուցման մեթոդների վրա։

Ջոնսոնի խոսքով՝ բրիտանական ծրագրի շրջանակում յուրաքանչյուր 120 օրվա ընթացքում կվերապատրաստվի 10 հազար ուկրաինացի զինվոր։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ այս քայլը «հիմնովին կփոխի ուժերի հավասարակշռությունը պատերազմում, կապահովի  Ուկրաինայի զինված ուժերի տոկունությունը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության համար նրանց պայքարում»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի անվտանգությանը, Ջոնսոնը հայտարարել է, որ միջազգային հանրության այլ անդամների կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ բանակցությունները կսկսվեն միայն նրա տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ