«Բոլոր ժողովուրդների պատմության մեջ առաջնորդները միայն հիշվում են, եթե պետական ինստիտուտների, կառույցների վրա կարողանում են ինչ-որ դրական բան ստեղծել». Արմեն Սարգսյան

Գոհար Ստեփանյան 29.11.2020 - 15:27
29.11.2020 - 15:27 դիտում

Հասարակայնության ներկայացուցիչների՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը ասել է.

«Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել։ Մենք սովորաբար ամեն ինչ անձնավորում և անհատականացնում ենք: Ընդհանրապես բոլոր ժողովուրդների պատմության մեջ առաջնորդները միայն հիշվում են, եթե պետական ինստիտուտների, կառույցների վրա կարողանում են ինչ-որ դրական բան ստեղծել։ Մենք ուզում ենք կառուցվածք չունենալ և ամեն ինչ վերագրել անհատին։ Եվ միշտ խոսակցությունը հետևյալն է՝ այս մարդուն հանե՞նք, թե՞ այն մարդուն դնենք, այն դեպքում, երբ համակարգը չի աշխատում։ Պատերազմ կարող է վարել միայն այն պետությունը, որը համակարգային է, ինստիտուցիոնալ է, ունի հստակ կարգապահություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ