Բժիշկներն այս պահին զինվորին են պետք. թիկունքում կորոնավիրուսի թվերն անհանգստացնող են

24.10.2020 - 15:53 դիտում

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Նախորդող օրերին եւս վիրուսի հաստատաված դեպքերի քանակը անհանգստացնող է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը 100 մահճակալով կրկին վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային հիվանդության բուժման հաստատություն: «Գյումրի» բժշկական կենտրոնում եւս գործում է կորոնավիրուսի բուժման բաժանմունք՝ 60 մահճակալով: Հիվանդանոցներում պացիենտների բուժումը կազմակերպվում է մայրաքաղաքի բժշկական տեսակավորման կենտրոնի հրահանգով՝ ըստ դեպքերի ծանրության, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ ու դրանց բարդությամբ պայմանավորված:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ