Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ 3 անձ ձերբակալվել է

Աննա Կոստանյան 7.01.2025 - 16:39
7.01.2025 - 16:39 դիտում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։

Հաջորդ դեպքում մայրաքաղաքի քրեական ոստիկանները Բեկնազարյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով, հերոինով ու մարիխուանայով չորս փաթեթ և ծալովի դանակ։

Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով` քրեական ոստիկանները Կաշեգործների փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, այս դեպքում` նաև իրացնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Ձերբակալման ժամանակ նա գրպանից նետել է մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ