Բանակցությունների վայրը կապ չունի. Պետքարտուղարությունը մեկնաբանել է այսօր Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աննա Կոստանյան 25.05.2023 - 10:47
25.05.2023 - 10:47 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում մեկնաբանել է այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

«Մենք կողմ ենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ կամրջելու իրենց տարաձայնությունները:

Մենք աջակցում ենք, որ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, լինեն Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած կետում: Կարևորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ», -ասել է Միլլերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ